Արաբական Միացյալ Էմիրություններն ապրիլի 27-ին 7 տոննա դեղորայք է ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար, հաղորդում Է Emirates News Agency-ն:
Նշվում է, որ դեղերի այս խմբաքանակը պետք է օգնի մոտավորապես 7000 բուժաշխատողների վիրուսի տարածման դեմ պայքարում: Մեկնաբանելով օգնության առաքումը՝ Հայաստանում ԱՄԷ դեսպան Մոհամմադ Իսա Ալ Զաաբին ասել է, որ իր երկրի համար պատիվ է օգնել այլ պետություններին պայքարել COVID-19-ի դեմ:
««ԱՄԷ-ի ղեկավարությունն ու ժողովուրդը համերաշխ են բոլոր նրանց հետ, ովքեր աշխատում են վերջ դնել այդ ճգնաժամին։ Միջազգային հանրությունը COVID-19-ին կարող է հաղթել միայն համատեղ ջանքերի շնորհիվ»,-նշել է Ալ Զաաբին։
Աղբյուրի համաձայն՝ այսօրվա դրությամբ ԱՄԷ-ն 27 երկրների է ուղարկել ավելի քան 314 տոննա օգնություն՝ աջակցելով գրեթե 314 հազար բուժաշխատողի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







