«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավ, որոնք մինչև վերջերս Հայաստանում գրանցված էին իբրև EK-AAB և EK-AAD, տեղափոխվել ՝ Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում, հայտնում է «Հետք»-ը։
Ըստ կայքի՝ երկու օդանավը վերջին տարիներին անցել է ռուսական Northwind Airlines-«Հայկական ավիաուղիներ»-թուրքական Southwind Airlines «եռանկյունով», և փոխկապակցված ավիաընկերություններ են:
Կայքը նաև պարզել է, որ «Հայկական ավիաուղիների» սեփականատերերից է ազգությամբ թուրք, Շվեյցարիայի քաղաքացի Օզ Յակուպխանոգուլարինդանը (Օզ Յակուպհան)։
«Հայկական ավիաուղիները» մարտի 17-ին՝ թռիչքները դադարեցնելուց առաջ, հայտարարել էր նոր օդանավեր ձեռք բերելու մասին։