Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:49

Բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատ ստացած 900 արցախցի ընտանիքներից 100-ն է իրացրել այն․ Խաչատրյան

Բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատ ստացած 900 արցախցի ընտանիքներից 100-ն է իրացրել այն․ Խաչատրյան

Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, նրանցից 100-ն է իրացրել սերտիֆիկատը, մնացածները որոշումների մեջ են, Հանրային հեռսուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Խաչատրյանը մանրամասնել է, որ ընդհանուր առմամբ 3800 անձ ստացել է սերտիֆիկատ։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ արցախցիները բնակարապահովման ծրագրին չեն դիմում, քանի որ առաջարկվող գումարը քիչ է, փոխվարչապետը նշել է, որ բնակարանային աջակցության ծրագրով առաջարկվող միջոցները բավարար են։

Նա հիշեցրել է, որ ծրագրի փոփոխություններով ընդլայնվել է այն բնակավայրերի ցանկը, որտեղ բնակարան ձեռք բերելու համար ընտանիքի յուրաքանչյուր անդամի հատկացվելու է 4 մլն դրամ։

Նա համոզմունք է հայտնել, որ 3 հոգանոց ընտանիքը կարող է Վանաձորում կամ Արմավիրում 12 մլն դրամով բնակարան ձեռք բերել։

«Մենք բնակարակային ապահովության ծրագրի շահառուներին որոշելու որոշակի հերթականություն ենք սահմանել։ 5 հոգանոց ընտանիքի համար բավարար է»,- ասել է նա։

Ըստ նրա՝ բնակարանային վարձի աջակցության ծրագիրը խանգարում էր երկարաժամկետ աջակցության ծրագիրն իրականացնելու հարցում։

«2024թվականին կայացրինք որոշում, որով ասել էինք, որ 2025 թվականի ապրիլից աջակցությունը կնվազի։ Այն չի գործի աշխատանքային տարիքի մարդկանց համար, կգործի երեխաների, կենսաթոշակային տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցող և կերակրողին կորցրած ընտանիքների համար»,- ասել է նա։

Խաչատրյանի խոսքով՝ խոցելի ընտանիքները մինչև տարեվերջ կմնան ծրագրի շահառու։

«Որպեսզի մարդիկ վերագնահատեն աջակցության ժամանակավորությունը և մտածեն բնակարային աջակցության ծրագրից օգտվելու մասին»,- հավելել է նա։

Փոխվարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը խոցելի 3000 ընտանիքների համար մշակել է աջակցության ծրագիր, որով 4 հոգանոց ընտանիքը ամսական կստանա 70 հազար դրամ։

Նա նշել է, որ ( 120 000 բռնի տեղահանվածներից- խմբ) 22 000 արցախցի աշխատանք ունի, 4500-ը՝ ինքնազբաղված է։

Խաչատրյանը հավելել է, որ աջակցությունն անժամկետ չի կարող լինել և ձևաչափերը պիտի փոխվեն։

Նրա տվյալներով՝ 2023-ի հոկտեմբերից Արցախից տեղահանվածներին աջակցության տարբեր ծրագրերով հատկացվել է ավելի քան 115 մլրդ դրամ, որի մոտ 90 տոկոսը ծախսվել են կառավարության բյուջետային միջոցների հաշվին։

Նա «իրականությունից գերագնահատված» է համարել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի այն առաջարկը, որ անհրաժեշտ է միջազգային դոնոր համաժողով կազմակերպել՝ սոցիալական աջակցության բեռը թեթևացնելու համար։

Մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել «Ազատության» հրապարակում։ Բողոքի ակցիայի նպատակներից մեկը կառավարության այն որոշման չեղարկումն էր, որով ապրիլի 1-ից բնակվարձի փոխահատուցում (40+10) կստանան ոչ թե բոլոր արցախցիները, այլ բռնի տեղահանվածների առանձին խմբեր։ Նրանք կառավարությանն իրենց պահանջները կատարելու համար 1 շաբաթ ժամանակ էին տվել։ Ապրիլի 3-ին, ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպումից հետո, արցախցիները հայտարարել էին, որ կշարունակեն պայքարը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքում ներկայացվել էր 12 կետից բաղկացած պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին «40+10» աջակցության ծրագիրն ապրիլից միայն հատուկ խմբերի համար շարունակելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը չի քննարկվել Արցախի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+