Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:30

Թողարկվել են «Գևորգ Չավուշ» և Հայրենական մեծ պատերազին նվիրված հուշադրամները

Թողարկվել են «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները։ Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան, 1870 — 1907 թթ.) հայ ազատագրական շարժման հերոս է, ֆիդայի, թուրքական վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման ակնառու դեմքերից:

Չավուշի հուշարձանը (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) կանգնեցվել է Երևանում՝ համանուն հրապարակում: Նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ Երևանում, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության այլ վայրերում:

Դիմերես` վահան և թուր՝ արևի շողերի ֆոնին:

Դարձերես` հայ հայդուկներին նվիրված հուշարձանախմբից (քանդակագործ` Յու. Մինասյան) հատված` Գևորգ Չավուշի դիմաքանդակի նախօրինակը, և թրով արծիվ:

Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը          1000 դրամ

Մետաղը/հարգը                    արծաթ 9250

Քաշը                                       33,6 գ

Տրամագիծը                           40,0 մմ

Որակը                                    պրուֆ

Դրամաշուրթը                       ատամնավոր

Տպաքանակը                       500 հատ

Թողարկման տարեթիվը      2020

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ

Հայրենական մեծ պատերազմը (1941 թ. հունիսի 22 – 1945 թ. մայիսի 9) ԽՍՀՄ ժողովուրդների պատերազմն էր ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) կարևորագույն և վճռական մասը:

Թշնամու դեմ բոլոր ճակատներում խորհրդային ժողովուրդների հետ հերոսաբար մարտնչեցին նաև հայ ժողովրդի ավելի քան 500 հազար զավակներ, որոնցից շուրջ 200 հազարը զոհվեցին մարտերում։ 106 հայորդիներ արժանացան ԽՄ հերոսի կոչման, 27-ը` Փառքի երեք աստիճանների շքանշանների, ավելի քան 70 հազարը պարգևատրվեցին շքանշաններով և մեդալներով: ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատարական կազմում կային 60-ից ավելի հայ գեներալներ և ծովակալ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ: Նրանց շարքերում էին բանակի գեներալ Հ. Բաղրամյանը (հետագայում՝  ԽՄ մարշալ), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հ. Իսակովը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Հ. Բաբաջանյանը (հետագայում՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ), գեներալներ Մ. Պարսեղովը, Ս. Գալաջևը, Ս. Մարտիրոսյանը, Հ. Մարտիրոսյանը, Ն. Սաֆարյանը, Ա. Կարապետյանը, Հ. Թումանյանը,  Բ. Առուշանյանը և շատ ուրիշներ:

Մայիսի 9-ը Մեծ հաղթանակի տոն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի համար։ Մեր հայրերն ու պապերն են կերտել այդ հաղթանակը՝ դառնալով հերոսության և իրական հայրենասիրության օրինակ ապագա սերունդների համար։

Դիմերես` «Մայր Հայաստան» հուշարձանը Երևանում և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանը:

Դարձերես` վահան և Գեորգիևյան ժապավեն։

Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը        75 դրամ

Մետաղը/հարգը                 արծաթ 9250

Քաշը                                    67,2 գ

Տրամագիծը                        50,0 մմ

Որակը                                 պրուֆ

Դրամաշուրթը                    ատամնավոր

Տպաքանակը                    500 հատ

Թողարկման տարեթիվը     2020      

Նշվում է, որ ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+