Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:30

Առաջիկայում կհայտարարվեն 42 կմ ճանապարհահատվածների վերականգնման մրցույթներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջիկայում կհայտարարի 42 կմ կենսական նշանակության 8 ճանապարհահատվածների վերականգնման շինաշխատանքների մրցույթները:

ԱԺ-ն օրերս ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվեն մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատվածներ։

23.1 կմ երկարությամբ 4 ճանապարհահատվածների վերականգնման մրցույթներն արդեն իսկ հայտարարված են։ Եվս 42 կմ 8 ճանապարհահատվածների նախագծերը պատրաստ են‚ դրանք ներկայացված են փորձաքննության։ Փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո առաջիկայում կհայտարարվեն նաև այդ ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթները։

Նշված 8 ճանապարհներն են՝

— Մ4-Սևան-Ախթամար համալիր-Մ4՝ ընդհանուր երկարությունը 6.3 կմ է, ճանապարհն ընդգրկում է Սևան քաղաքի Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերը‚

— Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր՝ ընդհանուր երկարությունը 9 կմ է, ճանապարհն ընդգրկում է Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն և Վերին Բազմաբերդ գյուղերը‚

— Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2՝ երկարությունը 4.7 կմ է, այն սկսվում է կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում 2018թ․ վերականգնված Հովտաշեն համայնքի ճանապարհից և հասնում է Նորամարգ‚

— Մ6-Եղեգնուտ-Դեբեդ՝ ընդհանուր երկարությունը 7 կմ է‚ անցնում է Եղեգնուտ և Դեբեդ գյուղերով‚

— Տ-5-32-Կաթնաջուր 4.6 կմ ճանապարհն ընդգրկում է Կաթնաջուր համայնքը‚

— Մ2-Նորավան 4.3 կմ ճանապարհն ընդգրկում է Նորավան, իսկ Հ46-Խոտ 2 կմ ճանապարհը հանրապետական նշանակության Հ46 ճանապարհը կապում է Խոտ գյուղին‚
— Շիրակ-Կամո 4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածն ընդգրկում է և Շիրակ և Կամո գյուղերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+