«Յուքոմ» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանը հայտարարությամբ է հանդես եկել, որով հայտնել է, որ դադարեցնում է զբաղվել «Յոքում»-ի աշխատանքներով՝ նպատակ ունենալով նոր ընկերություն ստեղծել։
«Ես այս պահից սկսած դադարեցնում եմ «Յուքոմ»-ով զբաղվել։ Իմ քայլերը գիտակցված են։ Ես գիտեմ իմ քայլերի հաջորդականությունը և վստահ եմ՝ այն թիմը, որը ստեղծել է «Յուքոմ»-ը, մի նոր «Յուքոմ» էլ կստեղծի, որը կլինի ավելի լավը։ Ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Անունը չի լինի «Յուքոմ» կլինի «Յունեթ», ինչպես պլանավորել էինք անվանել ընկերությունը»,- ասել է Հայկ Եսայանը։
Տեսաուղերձում Եսայանը հայտարարել է, որ առաջարկել են մյուս բաժնետերերից գնել Ucom ընկերության 94 տոկոս բաժնեմասը՝ մոտ 70 մլն դոլարով, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:
«Ինչո՞ւ 70 մլն դոլար… ընկերության իրական արժեքը մենք գնահատել ենք 180 մլն դոլար, բայց քանի որ ընկերությունն ունի 110 մլն դոլարի վարկային բեռ, ընկերության փաստացի արժեքը դառնում է 70 մլն դոլար»,- պարզաբանել է նա:
Ընկերության հիմնադիրը նշել է, որ չնայած ապրիլի 15-ին, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Խաչատրյանը, ինքը շարունակում էր գլխավորել Ucom-ը, քանի որ խորհրդի անդամներից որևէ որոշում չի ստացել, ԶԼՄ-ներում շրջանառվող նոր տնօրենի մասին լուրերն էլ ապատեղեկատվություն են:
Հիշեցնենք, Հայկ Եսայանը ապրիլի 9-ին ազատման դիմում եմ գրել, նրա հետ միասին նաև ընկերության 868 աշխատակից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







