Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:30

ԵՊՀ Ուսխորհրդի նախագահի արձագանքը պետական օժանդակության 14-րդ ծրագրին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ, որ պետությունը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն կցուցաբերի:

ԵՊՀ Ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշել է, որ ուրախ է, որ կառավարությունը արձագանքել է իրենց նախաձեռնությանը, երբ ուսանողների անունից բաց նամակ էր ուղարկվել ՀՀ կառավարությանը՝ խնդրելով աջակցել ուսանողներին ուսման վարձի վճարման հարցում, իսկ ապրիլի 13-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԵՊՀ ՈւԽ խնդրանքով ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց մեր առաջարկը:  «Սակայն աջակցության էության և մեխանիզմների վերաբերյալ ունեմ մի շարք հարցեր, որոնք պարտավոր եմ հնչեցնել,-գրել է Դավիթ Ափոյանը և մասնավորեցրել,-

1. Եթե ուսանողների խնդիրը էությամբ սոցիալական է, ինչու՞ ենք աջակցությունը թիրախավորում ըստ կրթական առաջադիմության: Կան լավ սովորող ուսանողներ, որոնց ընտանիքները չեն զրկվել իրենց եկամուտներից: Կան նաև ուսանողներ, որոնք ունեն միջին առաջադիմություն, բայց նրանց ընտանիքները զրկվել են նախատեսվող եկամուտներից: Իհարկե, լավ սովորելը խրախուսել հիանալի բան է, բայց մի՞թե այս մոտեցմամբ չենք հեռանում խնդրի էությունից: Մի՞թե չենք ստեղծում արհեստական թիրախավորում՝ թողնելով իրական խնդիրը չլուծված:

2. Ինչպե՞ս է 100 բալանոց գնահատման համակարգը համապատասխանեցվում 20 բալանոցին: Պարզ հաշվարկով 90 ՄՈԳ-ը համապատասխանում է 18 ՄՈԳ-ին, իսկ 80-ը՝ 16-ին: Սակայն պաշտոնական փաստաթղթերում առկա համապատասխանեցման սանդղակներում 90 ՄՈԳԸ հավասարազոր է 19 ՄՈԳ-ին, իսկ 80 ՄՈԳ-ը՝ 18-ին: Եթե առաջնորդվում են պաշտոնական փաստաթղթերով, ապա աջակցություն ստացողները թիվը էականորեն կրճատվում: Պետք է նաև հաշվի առնել, որ այդքան բարձր ՄՈԳ ունեցողները արդեն իսկ կա՛մ անվճար են սովորում, կա՛մ օգտվում են ուսման վարձի փոխհատուցման այլ մեխանիզմներից:

3. Որքանո՞վ է տրամաբանական նույն մեխանիզմով չափել ինչպես բնագիտական, այնպես էլ հումանիտար ֆակուլտետների ուսանողների առաջադիմություն: Գաղտնիք չէ, որ բնագիտական ֆակուլտետներում ՄՈԳ-ի շեմը էականորեն ցածր է հումանիտարներից, սակայն դա ուղղակիորեն չի արտացոլում ուսանողների առաջադիմությունը: Ես նույնիսկ կասկածում եմ, որ բնագիտական ֆակուլտետներում հնարավոր է գտնել 19+ ՄՈԳ ունեցողների: Եթե գտնենք էլ, նրանք վստահաբար արդեն սովորում են անվճար: Տրամաբանական չէ՞ արդարության սկզբունքը ապահովելու համար բնագիտական ֆակուլտետների պարագայում սահմանել հնարավորինս ցածր շեմ:

4. Ինչու՞ է աջակցությունը գործում միայն առկա համակարգում սովորողների նկատմամբ: Հեռակա համակարգում սովորող ուսանողները հեռակա են հիմնականում այն պատճառով, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել՝ իրենց ուսման վարձը վճարելու համար: Կարծում եմ, որ նրանք ավելի շատ ունեն սոցիալական աջակցության կարիք:
Ենթադրում եմ, որ կառավարությունը մի քանի օրից կընդունի այս որոշումը: Շատ կարևոր է, որ աջակցությունը թիրախավորի այս ուսանողներին, ովքեր իրոք ունեն դրա կարիքը»,-նշել է Ափոյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+