Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Haise մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օրեր առաջ նշված խաչմերուկում տեղի էր ունեցել ավտովթար՝ Թալինի շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ, ինչի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







