Աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն 2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188,732,000 դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքայն էջում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հացերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Բաթոյանը հայտնել է նաև, որ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագրում՝ ընդլայնելով շահառուների շրջանակը։ Խոսքը հղի կանանց վերաբերող ծրագրի մասին է, որի պայմաններից էր կնոջ ամուսնու աշխատանքից ազատվելու հանգամանքը։ Փոփոխությամբ սահմանվել է, որ 100,000 միանվագ աջակցություն կտրամադրվի նաև այն հղի կանանց, ում ամուսինը չի աշխատում մարտի 30-ի դրությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







