Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:29

«Դոմուս»-ի այրված շենքի սեփականատերը 500 հազար դրամ է խոստացել հրդեհի բռնկման տեսագրության համար

«Դոմուս»-ի այրված շենքի սեփականատերը 500 հազար դրամ է խոստացել հրդեհի բռնկման տեսագրության համար

X-Group ընկերությունների խումբը, որին պատկանում է Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» առևտրի կենտրոնի շենքը, խոստացել է 500 հազար դրամ պարգև նրան, ով առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի առաջին կադրերի տեսագրություն կներկայացնի։

«Անշարժ գույքի սեփականատերը ցանկանում է տեղեկանալ հրդեհի ակունքի և դրա իրական պատճառների մասին, ինչը կարող է աջակցել նաև քննությունն իրականացնող իրավապահ մարմիններին, ուստի հայցում է ձեր օգնությունը»,- գրել է ընկերության մարքեթինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը։

«Դոմուս» ՓԲԸ տնօրեն Մհեր Միրզախանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի վնասը գերազանցում է 800 մլն դրամը։

Հովսեփյանի խոսքով՝ պարգևավճարին արժանի նյութն ընտրվելու է հետևյալ սկզբունքով՝ հրդեհի սկիզբը պատկերող լուսանկարներից և տեսաձայնագրություններից նախ ընտրվելու են ամենավաղ կատարվածները, դրանց միջից ընտրվելու են իրողությունն ամենալավ արտացոլողները, որոնցից արդեն ընտրվելու է ամենաորակյալը, որը և կարժանանա պարգևավճարին: 

Հոկտեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Դոմուս» հիպերմարկետի տարածքում, որի հետևանքով 3000 քառակուսի մետր տարածք էր այրվել։ Հրդեհի մասին տեղեկությունը ՆԳՆ-ում ստացվել էր ժամը 12։57-ին, փրկարարները հրդեհի բարդության 3-րդ աստիճան էին հայտարարել (5 բալանոց սանդղակով): Հրդեհի մարմանը մասնակցել էր փրկարարների 17 մարտական ​​հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, 2 ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 15:23-ին, մարվել՝ 16:11-ին։ Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էր երկհարկանի շինությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+