Հուլիսի 22-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում ցերեկը կանխատեսվում է 32-34, երեկոյան՝ 24-28 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 28-30 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն։
Լոռու մարզում ցերեկը կլինի 24-27 աստիճան, Տավուշում՝ 27-30 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-24, նախալեռնային շրջաններում՝ 28-32 աստիճան տաքություն։ Արարատի մարզում կանխատեսվում է 33-35, Արմավիրում՝ 33-35 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 22-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 33-35 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում սպասվում է 18-20, նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ yandex.com-ի, ցերեկն սպասվում է 27 աստիճան տաքություն։