Կորոնավիրուսի կասկածանքով ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները պարբերաբար զանգեր կստանան տեղեկատվական կենտրոնից, ԱԻՆ աշխատակիցներից և համաճարակաբաններից: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Խնդրում եմ ինքնամեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիներին անշեղորեն պահպանել այդ ռեժիմը», — ասել է պարետն ու հավելել, որ եթե նույնիսկ այսօր որևէ ախտանիշ չունեն, միևնույն է, նրանք կարող են վիրուսակիրներ լինել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







