Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:25

Մայր եկեղեցին գրկաբաց է ընդունում իր զավակներին, այդ թվում՝ անառակ որդիներին․ Թովմաս Առաքելյան

Մայր եկեղեցին գրկաբաց է ընդունում իր զավակներին, այդ թվում՝ անառակ որդիներին․ Թովմաս Առաքելյան

Մայր եկեղեցին միշտ էլ գրկաբաց է ընդունում իր զավակներին, այդ թվում՝ անառակ որդիներին, Armenia Today-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի երիտասարդաց առաջնորդ Թովմաս Առաքելյանը, ով նույնպես միացել է տավուշցիների պայքարին։ 

Նրա խոսքով՝ Հայոց եկեղեցին միշտ էլ առաջնորդի դերում է, սա պայմանավորված չէ միայն վերջին շրջանի լարվածությամբ և կպայքարի կեղծիքի դեմ։ 

«Եկեղեցին բնականոն կերպով անում է այն, ինչ դարեր շարունակ արել է։ Բնականաբար, «Տավուշը հանուն հայրենիքի» այս շարժման մեջ ներգրավված են թե՛ Բագրատ Սրբազանը, թե՛ մեր թեմի բոլոր հոգևորականները։ Բոլոր դարերում ստի դեմ պայքարը եղել է հոգևորականների առաջնորդության ներքո»,- հայտարարեց Առաքելյանը։

Առաքելյանը «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության մասնակիցների հետ բողոքի ակցիա է անցկացնում։ Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու Կիրանց գյուղի հատվածը 6-րդ օրն է, ինչ փակ է։ 

ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։

Ապրիլի 23-ին կառավարությունից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշտման գործընթաց, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 19-ին՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+