Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:03

«Երևանի դեմքն է և պետք է մնա իր տեղում». երևանցիները՝ Կոնսերվատորիան Ակադեմիական քաղաք «տեղափոխելու» մասին  

«Երևանի դեմքն է և պետք է մնա իր տեղում». երևանցիները՝ Կոնսերվատորիան Ակադեմիական քաղաք «տեղափոխելու» մասին  

Armenia Today-ը հարցում է անցկացրել երևանցիների շրջանում՝ բուհերի օպտիմալացման իշխանությունների որոշման մասին նրանց վերաբերմունքը պարզելու նպատակով, որի շրջանակներում Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիան «կտեղափոխվի» Ակադեմիական քաղաք:

2022 թվականի սեպտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կրթության ոլորտում բարեփոխումների մասին, որոնց շրջանակում Հայաստանում պետական ​​ամբողջական ֆինանսավորմամբ կստեղծվի ութ համախմբված գիտահետազոտական ​​համալսարան և կկառուցվի Ակադեմիական քաղաք, որտեղ կտեղակայվեն բոլոր բուհերը։

Մարտի 16-ին Փաշինյանը հայտարարել էր, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում ոչ մի բուհ չի գործի նորաստեղծ Ակադեմիական քաղաքից դուրս։

Կոնսերվատորիան, իր հերթին, կյանքի է կոչել «Փրկենք Երևանի պետական ​​կոնսերվատորիան. Կոմիտասը Երևանում» նախաձեռնությունը։

Գրեթե բոլոր հարցվածները դեմ են արտահայտվել Կոնսերվատորիան Ակադեմիական քաղաք տեղափոխելուն։ Երիտասարդ աղջիկը վստահ է, որ դա սխալ որոշում է։

«Շատ մարդիկ գուցե հնարավորություն չունենան գնալ-գալու, այդ իսկ պատճառով որոշումը նպատակահարմար չէ», — բացատրել է նա:

Մեկ այլ քաղաքացի կարծում է, որ Կոնսերվատորիան միշտ եղել է այս տեղում, և ավանդույթները չպետք է խախտվեն։ «Համաձայն չեմ, որ որևէ համալսարան տեղափոխվի»,- հավելել է նա։

«Կոնսերվատորիան երաժիշտների սիրտն ու հոգին է։ Շենքը պետք է տեղում մնա, այլ վայր չպիտի տեղափոխվի, այն մեզ համար երկրորդ տուն է։ Կոնսերվատորիան մոտ է Օպերային,  մի փոքր ներքև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ​​քոլեջն է, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, Չայկովսկին, բոլորը համատեղված եբ մի վայրում, ուստի շենքը քանդելու և այլ վայր տեղափոխելու կարիք չկա»,- ասել է հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկը ևս կտրականապես դեմ է իշխանությունների այս ծրագրին։ «Մեր մշակույթն աստիճանաբար մարում է։ Այս շենքը պետք է մնա, որ անցնելուց հիշեն, որ իրենք էլ ազգ են, մշակույթ ունեն»,- ասել է նա։

Տարեց տղամարդուն հետաքրքրել է այն հարցը, թե կա՞ գոնե մեկ մարդ, ով կհամաձայնի իշխանությունների այս որոշման հետ։ «Մեր քաղաքը գեղեցիկ է երիտասարդությամբ, այդ աշխուժությունը երիտասարդներն են բերում: Քաղաքը կմթնի, պարզապես իր դեմքը կկորցնի»,- ասում է հարցման մեկ այլ մասնակից։

Մյուսն էլ կարծում է, որ չի կարելի ամեն ինչ քանդել, վերացնել այն հիմքերը, որոնց վրա կանգնած ես: «Կոնսերվատորիան Երևանի դեմքն է, այն պետք է մնա իր տեղում»,- ասել է նա։

Հարցվածներից միայն մեկն է համաձայն Կոնսերվատորիայի տեղափոխմանը, բայց միայն այն դեպքում, եթե մյուս բոլոր համալսարանները «տեղափոխվեն» Ակադեմիական քաղաք:

Հարցված քաղաքացիներից մեկն էլ նշել է, որ տեղափոխման հարցին կկարողանա պատասխանել միայն այն դեպքում, երբ լիարժեք տիրապետի տեղեկատվությանը և լսի երկու կողմերի փաստարկները։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+