Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:44

«Տաշիրը» 50 մլն դրամ է հատկացնում «Նորք» հիվանդանոցին կորոնավիրուսով հիվանդների բուժման համար

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը «Նորք» հիվանդանոցին 50 մլն դրամ (100 հազար դոլար) է տրամադրել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։

Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի կայքում հրապարակված մամլո հաղորդագրությունից՝ հրապարակված միջոցների մեծ մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, միջոցների մնացած մասը՝ հիվանդանոցի վերազինմանը:

Դրա հետ մեկտեղ ևս 50 մլն դրամ (100 հազար ԱՄՆ դոլար) կփոխանցվի Կառավարության կողմից կորոնավիրուսի կանխարգելման հիմնադրամին։

Հիշեցնենք, որ  «Տաշիր» ԲՀ-ն առաջին անգամ չէ, որ օգնում է սոցիալապես անպաշտպան քաղաքացիներին կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում։

Այսպես, մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ պաշտպանության անհրաժեշտ միջոցներ  (հատուկ ֆիլտրով դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել, ախտահանիչ միջոցներ) էփոխանցել Էջմիածնի քաղաքապետարանին, Երևանի թիվ 1 և «Նորք» տուն-ինտերնատներին, Գյումրու և  Վարդենիսի տուն-ինտերնատներին, ինչպես նաև «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին:

Օգնության պլանի համաձայն՝ նախատեսված է նաև պաշտպանիչ միջոցների փոխանցում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+