Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:34

Չալաբյանը՝ «Հայաքվե»-ի դեմ հարուցված խոչընդոտների մասին

Չալաբյանը՝ «Հայաքվե»-ի դեմ հարուցված խոչընդոտների մասին

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Հայաքվե»-ի առաջ հարուցված խնդիրների, երկրորդ փուլին գնալուց առաջ ձեռնարկվող քայլերի մասին:

Նրա խոսքով՝ «Հայաքվե»-ի երկրորդ փուլի հետ կապված կա մի առանցքային խոչընդոտ՝ հանրաքվեի մասին օրենքի առևերույթ հակասահմանադրական բնույթը:  

«Սահմանադրությամբ քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե հրավիրելու համար 300 հազար քաղաքացիներ ստորագրությամբ կոնկրետ խնդրի շուրջ իրավունք ունեն դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանրաքվե հրավիրելու պահանջով, և ԿԸՀ-ն պետք է օրենքի ուժով դա հրավիրի»,- հայտնել է նա:

Չալաբյանի խոսքով՝ հանրաքվեի մասին օրենքը, որն ընդունվել է Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո մոտ երկու տարի անց՝ 2018թ., բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծել այդ իրավունքի իրացման համար:

Նախ, ըստ նրա, օրենքը պարտադրում է, որ ստորագրահավաքը տեղի ունենա ՏԻՄ-ի տարածքում, իսկ Սահմանադրությամբ այդպիսի սահմաանփակում չկա: «ՏԻՄ-ի տարածքում առաջանում են նոր խոչընդոտներ, որ դա պետք է լինի աշխատանքային օրերին, որով օրերի 2/7-ը դուրս է մնում, քանի որ ՏԻՄ-երը ոչ աշխատանաքային օրերին չեն աշխատում: Այն պետք է լինի աշխատանքյաին ժամերի ու ՏԻմ աշխատակցի ներկայությամբ»,- ընդգծել է Չալաբյանը:

Նա նշել է, որ այդ բոլոր սահմանափակումները մինչև տաս անգամ սահմանափակում են քաղաքացիներին գործընթացների մեջ ներգրավելու իրենց հնարավորությունը:

«Միլիոնանոց քաղաքում ընդամենը 12 տեղում կարող եք միանալ ստորագրահավաքին, մինչդեռ ընտրությունների ժամանակ Երևանում բացվում է 480  ընտրատեղամաս: Դա մարդկանց համար ֆիզիկական սահմանափակում է: Ուստի եկել ենք այն եզրակացության, որ պետք է վիճարկենք այդ օրենքի սահմանադրականությունը»,- հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչը:

Նա հավելել է, որ երկրորդ փուլին գնալուց առաջ պետք է այս միջանկյալ խնդիրը լուծել, որպեսզի երկրորդ փուլի հաջողության շանսերը բարձրանան:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+