Երևանում վրաերթի է ենթարկվել հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի որդին, գրում է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում։ Նշվում է, որ Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հենրիկ Խաչատրյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա հասցեի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա Ֆրունզե Ավոյանին, ապա առաջ ընթացել և բախվել նշված վայրում գործող արագ սննդի կետի կրպակին և մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառին։
Նշվում է, վրաերթի ենթարկվածը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի որդին է, ում կյանքին վտանգ չի սպառնում։ Սննդի կետին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







