Այսօր՝ մարտի 20-ին, կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն։
Համաձայն հայտարարության՝ Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:
«Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով)»,- ասված է հայտարարության մեջ։
Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ սահմանված ցանկով ներքոնշյալ պետությունների քաղաքացիների մուտքը արգելվում է Հայաստանի Հանրապետություն
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն
Կոմիտեն նաև հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







