Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:10

«Ասա ո՛չ պատերազմին և այո՛ խաղաղությանը»․ Իտալիայի հայերը պահանջում են արգելափակել զենքի վաճառքն Ադրբեջանին

«Ասա ո՛չ պատերազմին և այո՛ խաղաղությանը»․ Իտալիայի հայերը պահանջում են արգելափակել զենքի վաճառքն Ադրբեջանին

Իտալիայի հայկական միությունները և կազմակերպությունները պաշտոնապես միացել են Հռոմում նախատեսվող խաղաղության նախաձեռնություններին, հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ 

Հայերի պատվիրակությունը Պիացցա դելա Ռեպուբլիկա հրապարակից դրոշներով ու պաստառներով մասնակցել է երթին՝ կրկին բարձրաձայնելու համար, որ դատապարտում է յուրաքանչյուր պատերազմ։ 

Աղբհուրը նշում է, որ Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակման և տարածաշրջանից ողջ հայ բնակչության բռնի գաղթի կապակցությամբ Իտալիայի հայերն իտալական կառույցներին խնդրում են մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված հայերին, ազատ արձակել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորներին (ներառյալ Արցախի իշխանության ներկայացուցիչներին)։ 



Իտալիայի հայերը պահանջում են Արցախում հայկական ողջ կրոնական ճարտարապետական ​​ժառանգության մոնիթորինգ, որը վերջին տարիներին ադրբեջանցիների կողմից մշտապես ենթարկվել է վանդալիզմի կամ ծիծաղելի պատմական փոփոխությունների։ Պահանջում են անվտանգության և ազատության երաշխիքներ բոլոր հայերի համար, ովքեր կցանկանան վերադառնալ իրենց տներ։ Իտալիայի հայերը պահանջում են նաև արգելափակել Ադրբեջանին զենքի վաճառքը։ 

Իտալական ԶԼՄ-ներին, որոնք վերջին շաբաթներին համարժեք լուսաբանել են շարունակվող ողբերգությունը, հայերը խնդրում են չանջատել լուսարձակները։ 

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+