Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:29

Ռուբեն Վարդանյանի զավակները կոչ են արել աշխարհի առաջնորդներին նպաստել ադրբեջանական բանտից Վարդանյանի ազատ արձակմանը

Ռուբեն Վարդանյանի զավակները կոչ են արել աշխարհի առաջնորդներին նպաստել ադրբեջանական բանտից Վարդանյանի ազատ արձակմանը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի զավակները կոչ են արել աշխարհի առաջնորդներին և իրավապաշտպաններին նպաստել ադրբեջանական բանտից Վարդանյանի ազատ արձակմանը, ասվում է նրանց բաց նամակում։ 

«Օր-օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին»,- ասվում է նամակում։

Նրանք բարձրացրել են ոչ միայն Վարդանյանին, այլև ադրբեջանցի զինվորականների կողմից ապօրինի ձերբակալված Հայաստանի մյուս քաղաքացիներին ազատ արձակելու հարցը։

«Մենք չենք ուզում, որ մեր հայրը դառնա տարածաշրջանում քաղաքական հակամարտության հերթական զոհը։ Նրա առաքելությունը միշտ եղել է լարվածությունը թուլացնելը և տասնամյակներ շարունակվող թշնամանքին խաղաղ լուծում գտնելը: Մեր հայրը հումանիստ է և երբեք ռազմական գործողությունների չի մասնակցել»,- նշել են Վարդանյանի երեխաները։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին «ձերբակալելու» մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին գերեվարել են, 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+