Սեպտեմբերի 15-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Հայկ Աղաջանյանի որդին՝ Ռոբերտը։ Այս մասին զույգը տեղեկացրել է «Instagram» սոցիալական ցանցի համատեղ էջում՝ հրապարակելով ծննդաբերության և սպասումի գեղեցիկ կադրերն անմահացնող տեսանյութ։
«15.09.2023՝ Ռոբերտ Հայկի Աղաջանյան։ Բարի գալուստ լույս աշխարհ մեր կյանքի իմաստ»,- այսպես է մակագրված հրապարկումը։
Երեխան ծնվել է 3 կիլոգրամ 390 գրամ քաշով։ Զույգը տղային անվանակոչել է Ռոբերտ՝ ի պատիվ Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







