Ուժեղ քամին Երևանում, Գյումրիում և Տաշիրում վնասել է տների տանիքներ, ավտոմեքենաներ, ծառեր և փողոցների լապտերներ, հայտնում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 18-ին, ժամը 18։20-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Շիրակի և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Դավթաշեն վարչական շրջաններում, Գյումրի և Տաշիր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ փրկարարները հեռացրել են վնասված ծառերը, ամրացրել ու ապամոնտաժել են արտաքին լուսավորության վնասված սյուները։
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու
«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...


























