Լոս Անջելեսի հայերը շարունակում են շրջափակված պահել Ադրբեջանի հյուպատոսության շենքը, տեղեկանում ենք ԱՄՆ-ում բնակվող Արթուր Սահակյանի Facebook-յան էջից։
Նրանք շարունակել են երթեր իրականացնել։ Բևեռլի Հիլզում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության շենքը շրջափակված պահելով՝ հայ համայնքի ներկայացուցիչները պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Հայ համայնքի ներկայացուցիչները վրաններ են տեղադրել Ադրբեջանի հյուպատոսության շենքի շրջակայքում։
Օգոստոսի 7-ից Լոս Անջելեսի հայերը բողոքի ցույցեր են անցկացնում՝ ի պաշտպանություն Արցախի։ Օգոստոսի 8-ին ցուցարարները գիշերել էին կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մուտքի մոտ, մեկ օր անց փակել են փողոցը՝ երթով շարժվելով դեպի կոնգրեսականի նստավայր։ Օգոստոսի 10-ին Շիֆը համաձայնել էր հանդիպել ակտիվիստների հետ։ Օգոստոսի 14-ին Լոս Անջելեսի հայերն արգելափակել են ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսության մուտքը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Մանրամասները՝ տեսանյութում։






© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







