Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:45
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա 56 րոպե առաջ

Միլանից և Հռոմից Երևան ժամանած ուղևորներն այս պահին որևէ գանգատ չունեն․ Ալինա Նիկողոսյան

Երեկ Միլանից և Հռոմից Երևան ժամանած ուղևորներն այս պահին որևէ գանգատ չունեն, և գտնվում են իրենց տներում՝ կարանտինի մեջ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Միլանից և Հռոմից վերադարձած քաղաքացիներն օդանավակայանից տեղափոխվել են հատուկ ավտոբուսով, հանրային որևէ տրասպորտի հետ շփում չեն ունեցել»,- ասաց Նիկողոսյանը։

Ալինա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում քաղաքացիների հետ և եթե որևէ գանգատներ լինեն, այդ մասին տեղեկատվություն կտարածեն։

Նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Միլանից և Հռոմից վերադարձած քաղաքացիները գտնվում են տնային կարանտինի մեջ։ Հարցին՝ արդյո՞ք վերահսկողություն իրականացվում է նրանց նկատմամբ, ԱՆ մամուլի խոսնակը պատասխանեց․
«Մենք վստահ ենք, որ նրանց գիտակցությունն այնքան բարձր է, որ կգիտակցեն իրավիճակի լրջությունը և տանից դուրս չեն գա, կմնան կարանտինի մեջ։ Նաև հետադարձ կապի մեջ ենք նրանց հետ, լինում են նաև այցեր»,- ասաց Նիկողոսյանը։

Անդրադառնալով Ծաղկաձորում 14-օրյա կարանտինում գտնվող քաղաքացիների առողջական վիճակին՝ Նիկողոսյանը հայտնեց, որ կարանտինում գտնվող քաղաքացիները լավ են, առաջիկայում թեստեր կարվեն և եթե բոլորի մոտ բացասական լինի արդյունքները, ապա նրանք դուրս կգան կարանտինից։

«Կորոնավիրուսով վարակված քաղաքացու վիճակը լավ է, որևէ գանգատներ չունի։ Առաջիկայում նրան ևս թեստ կարվի և եթե արդյունքը բացասական լինի, դուրս կգրվի»,- ասաց Ալինա Նիկողոսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+