Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ամբողջական զորակցությունն Արցախի ժողովրդին: Հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 30-ին, հայտնել է Կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը:
«Նորին Ս. Օծությունը տեղյակ է պահել նախագահին վերջին շրջանի՝ Հունաստանի և Կանադայի վարչապետների և Կիպրոսի նախագահի հետ Արցախի հարցով ունեցած խորհրդակցություններիև հատկապես նրանց մոտեցումների մասին»,- ասված է հայտարարությունում։
Նախագահն, իր հերթին, անդրադարձել է Արցախին դիմագրաված ներկա մարտահրավերներին։ Երկու զրուցակիցներն էլ կարևորությամբ շեշտել են Արցախի ինքնորոշման իրավունքն ամուր պահելու հրամայականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







