Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:53

ՀՀ-ում ռուս աշխատանքային միգրանտների թիվն աճել է ավելի քան 270 %-ով

ՀՀ-ում ռուս աշխատանքային միգրանտների թիվն աճել է ավելի քան 270 %-ով

ՀՀ տեղափոխված ռուսաստանցի աշխատանքային միգրանտների թիվը տարեկան կտրվածքով աճել է 272 տոկոսով։ Kommersant-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։

«Մենք վիճակագրություն ենք վարում միայն աշխատողների մասով, այսինքն՝ նրանք այն մարդիկ են, ովքեր լքել են երկիրը աշխատանքի նպատակով։ Մենք ունենք 2022 թվականի տվյալներ, որտեղ Հայաստանն ու Ղազախստանն աճ են գրանցել։ ՀՀ-ում 2021 թվականի համեմատ աճը 272% է, Ղազախստանում՝ մոտ 70%»,- ասել է Օմուրբեկովան։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 16-ին «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ մոտ 108-110 հազար ռուսաստանցի 2022 թվականին ժամանել են Հայաստան և մշտական բնակություն հաստատել։ «Անցյալ տարի ռուսների մասնակցությամբ բացվել է մոտ 2,5 հազար իրավաբանական կազմակերպություն, 4 հազար անհատ ձեռնարկատիրություն։ Միջին հաշվով ռուսաստանցիները տարեկան 500 բիզնես են բացում», — նշել է նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+