Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր և Աշոտ Փաշինյանի միջև այսօր առերեսում է լինելու։ Այս մասին հաղորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են՝ հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել»,- գրել է նա։
Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փ.-ի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ փորձել են առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին. նա վնասվածք է ստացել։ Ավելի ուշ «Որդիների Կանչ» ՀԿ նախագահը հերքել էր Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձը։
Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածի շուրջ ձերբակալվել են 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներ, տեղեկացրել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Armenia Today-ը նաև տեղեկացրել էր, որ Շենգավիթի քննչական բաժնի մոտ հավաքվածների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից ավելի ուշ հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի՝ ոստիկանությունում տված հողորդման հիման վրա, ծանր հանցագործությունների քննության վարչությունը քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մասով․ այն է՝ մարդուն առևանգելը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







