«Երեկ և այսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ կա ֆեյսբուքյան Հայաստան և կա իրական Հայաստան, իրական մարդկանց իրական ջերմությամբ:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ՝ Հայաստանի Հանրապետության Հպարտ Քաղաքացիներ»,-գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանել քաղաքացիներին: Փաշինյանն անցորդներից հետաքրքրվել է, թե արդյոք տեղյակ են, որ հանրաքվե է անցկացվելու, մասնակցելու են արդյոք, թե ոչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







