Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:51

Արցախի դատախազը հանդիպել է ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիների կողմից հոգեբանական բռնության ենթարկված երեխաներին

Արցախի դատախազը հանդիպել է ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիների կողմից հոգեբանական բռնության ենթարկված երեխաներին

Արցախի գլխավոր դատախազը հանդիպել է սույն թվականի հունվարի 17-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ-ից Արցախ տեղափոխված՝ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի քաղաքացիների կողմից հոգեբանական բռնության ենթարկված երեխաներին, նրանց ծնողներին և ուղեկցող ուսուցչուհի Աիդա Գյանջումյանին: 

Արցախի դատախազության փոխանցմամբ՝ երեխաները ներկայացրել են ադրբեջանական հերթական վայրագության մանրամասներն ու  իրենց ապրումները:

Գլխավոր դատախազը իր երախտիքն է հայտնել երեխաներին ցուցաբերած խիզախության, հաստատակամության և ամեն գնով հայրենիք վերադառնալու վճռականության համար, ընդգծելով, որ հպարտանում է նրանց քաջությամբ ու դաստիարակվածությամբ: 

«Այն, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը հիմնված է մոլի հայատյացության վրա, անառարկելի ու անվիճելի է: Դեռահաս տարիքում գտնվող երեխաներին գորգոռոցներով ու հարձակողական բնույթի գործողություններով ահաբեկելը և ճնշելը դրա հերթական դրսևորումներից է, որը կոչված է ապացուցելու, որ Ադրբեջանը իր նպատակներին հասնելու համար ունակ է ոտնձգելու նույնիսկ երեխաների դեմ»,- հանդիպման ժամանակ նշել է գլխավոր դատախազը:

Վերջում գլխավոր դատախազը բոլորից ներողություն է խնդրել այն բանի համար, որ Արցախի Հանրապետությունը չի կարողացել կանխել և նրանց զերծ պահել այդօրինակ վայրագությունից ու վտանգից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+