Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ երթևեկության փոփոխությունը «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով է։
Մասնավորապես, փակ են լինելու՝
— Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
— Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից,
— Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից,
— Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
— Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։
Հիշեցնենք, որ Երևանում դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը որի մասնակիցները ներկա կգտնվեն դեկտեմբերի 5-ն հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







