Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:01

«Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման համար 5 մլրդ դրամ է ծախսվել

«Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման համար 5 մլրդ դրամ է ծախսվել

Դեկտեմբերի 5-ին նախատեսվում է բավականին մեծ, գունեղ և շքեղ մանկական միջոցառում։ Դա լինելու է «Մանկական եվրատեսիլի» բացման արարողությունը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է հ/ը-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Նախ Հանրապետության հրապարակում կլինեն բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչները և «Կարմիր գորգի» արարողություն է լինելու։ Արարողություն ենք ունենալու նաև «Պատմության» թանգարանում»»,-հայտարարեց նա։

Ըստ նրա՝ միջոցառման օրերին Հանրապետության հրապարակում և ամբողջ մայրքաղաքում հատուկ լուսավորություն է լինելու։ «Կարծում եմ երեխաների համար շատ հետաքրքիր է լինելու այդ օրերը», — նշեց նա։

Մովսիսյանը տեղեկացրեց, որ Հայաստան են հրավիրվել վերջին 19 տարիներին հաղթած «Մանկական Եվրատեսել» մրցույթի հաղթողները, որոնցից շատերը կներկայանան Հայաստան։

«Մինչ միջոցառման կազմակերպումը մենք Կառավարության հետ քննարկում ունեցանք՝ դրա ֆինանսավորման հետ կապված։ Կառավարության կողմից հաստատում ստանալուց հետո միայն կարողացանք տեղեկացնել և վերջնական հաստատում ունենալ «Մանկական Եվրատեսիլը» Հայաստան բերելու համար։ Այս միջոցառման կազմակերպման համար 5 մլրդ-ից մի քիչ քիչ գումար է ծախսվել։ Միայն կեսը մենք ծախսել ենք տեխնիկայի ձեռքբերման վրա, ինչպես նաև մասնագետներ բերելու վրա, ովքեր նման մեծամասշտաբ միջոցառումներ են կազմակերպել»,-հայտարարեց Մովսիսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+