Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուի հետ։
Վիետնամի վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուն նշել է, որ այս այցը կարող է խթան հանդիսանալ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ և հույս հայտնել, որ կայցելի Հայաստան։
Աննա Հակոբյանը Թրան Նգյուետ Թուին հրավիրել է Հայաստան և նշել, որ փոխադարձ այցելությունները կնպաստեն ինչպես ընտանիքների, այնպես էլ երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը։
Վիետնամի վարչապետի տիկինը շեշտել է, որ Հայաստանն ու Վիետնամն ունեն դարավոր բարեկամություն և այսօր էլ անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ։
‹‹Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանը ցուցաբերել է Վիետնամին ինչպես անկախություն ձեռք բերելու տարիներին, այնպես էլ հետագայում››,- ասել է Վիետնամի վարչապետի տիկինը։
Հանդիպմանը զրուցակիցները խոսել են կանանց դերի կարևորության և խաղաղության պահպանման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







