Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:57

Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով։

Հուլիսի 1-3-ը՝ այցի երկրորդ փուլում, տեղի են ունեցել հանդիպումներ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների և հայկական սփյուռքի կազմակերպությունների, ԱՄՆ Կալիֆորնիայի մի շարք համալսարանների հետ:

Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը այցի կապակցությամբ կազմակերպել է հատուկ ընդունելություն։

Ընդունելության ընթացքում Արման Թաթոյանը հանդես է եկել ելույթի խոսքով։

Ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, մարդու իրավունքներին ու ժողովրդավարական զարգացումներին առնչվող հարցեր։

Մասնավորապես, քննարկվել են դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, քրեակատարողական համակարգը և այլն։ Ընդունելության ավարտին համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱՄՆ հայ համայնքի մի շարք կազմակերպությունների հետ։ Հայ դատի Արևմտյան ափի հանձնախմբի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել

Հայոց ցեղասպանության միջազգային քննարկումներին առնչվող հարցերում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Լոս Անջելեսի գլխավոր վերահսկողի (general inspector) հետ՝ կապված ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության հետ։

Կալիֆորնիայի համալսարանների հետ քննարկումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ ներկայացուցիչների փորձի փոխանակումների կազմակերպման վերաբերյալ։

ԱՄՆ կազմակերպված այցին մասնակցում է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ կապված Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու Արցախի ժողովրդավարական ճանաչելիության ապահովման հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+