Հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում կազմակերպվել էր «ՍՄԱՐԹամեջ» հանդիսավոր միջոցառումը։
Միջոցառման շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով և նշեց, որ Հայաստանն ագրարայինից պետք է վերածվի արդյունաբերական երկրի։
Ըստ ՀՀ վարչապետի՝ անհրաժեշտ է վերամշակող արդյունաբերության, սարքաշինության, բարձր տեխնոլոգիաների, սպասարկման, բանկային, զբոսաշրջային ոլորտներին աջակցող ծրագրեր իրականացնել և զուգահեռ հասնել այսպիսի կենտրոնների հիմնման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջին հերթին երեխաներին պետք է պատրաստել ապրելու և ստեղծագործելու հզոր արդյունաբերական երկրում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` նրանցից յուրաքանչյուրը պետք է հավատա ինքն իրեն, հավատա, որ կարող է լինել ինժեներ, գիտնական:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







