Սուպեր սոսինձը, սոսնձե թղթերը, թավաները և այլ իրեր հեշտացնում են մեր կյանքը: Թվում է թե նրանց ստեղծման համար շատ ջանք ու ժամանակ է պահանջվել: Պարզվում է, որ անգամ հեղիանկները չգիտեին թե ինչ արդյունքի կհասնեն
1. Մարմնի լեզու կամ «կինեսիկա»
Ժեստերի լեզուն հետաքրքություն է առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր հետաքրքրված են հոգեբանությամբ: Շատ հաճախ մարդկանց ժպիտը, շարժումները կամ ընդունած դիրքը կարող են նրանց մասին պատմել այնպիսի բաներ, ինչն անգամ իրենք չգիտեն:
Այս գիտությունը հայտնագործել են հռոմեացի հռետորները, մարդաբաններն ու հոգեբանները: «Կինեսիկան» օգտագործվել է քննիչների և ոստիկանների կողմից՝ հասկանալու հանցագործի մտքերն ու շարժումների նշանակությունները:
Այժմ մարմնի լեզուն հայտնի է բոլորին, և մարդիկ կարող են անգամ կեղծել այն:
2. Սուպեր սոսինձ և սոսնձե թղթեր
Սոսնձե թղթերը կամ սթիքերները պատկանում են գրասենյակային առաջին անհրաժեշտության իրերի շարքին: Դրանք առաջացել են բավականին պատահական, սակայն ստեղծողից պահանջվել է 12 տարի՝ հասկանալու թե ինչպես օգտագործի իր հայտնագործությունը:
1968 թվականին գիտնական Սպենս Սիլվերը աշխատում էր ակրիլային սոսնձի բարելավման վրա, սակայն իր մոտ ոչինչ չէր ստացվում: Սոսինձը շարունակում էր մնալ փխրուն և անպետք: Գիտնականը հասկանում էր, որ նա ստեղծել է ինչ-որ արտասովոր իր, սակայն ոչմի կերպ չէր կարողանում գտնել դրա պրակտիկ կիրառման տարբերակը:
Միտքը ծագում է պատահական: Գիտնականը գիրք կարդալու ընթացքում նյարդայնանում է այն փաստից, որ էջանշանն անընդհատ ընկնում է: Փորձարկման համար նա մի փոքր սոսինձ է ավելացնում էջանշանի ծայրին և տեսնում, որ այն որքան հեշտությամբ ամրանում, այդքան էլ հեշտ առանձնանում է գրքից՝ առանց հետք թողնելու: Սոսնձե թղթերը սկսվում են օգտագործվել այդ կերպով:
3. Այս շարքը չէր լինի լիարժեք առանց ևս մեկ բացահայտման: Խոսքը չի գնում մեծագույն գիտական հայտնագործության մասին, որը փոխել է մեր կյանքը: Խոսքը գնում է ընդամենը այն մասին, թե ինչպես են չամիչը սկսել օգտագործել փքաբլիթների մեջ:
Պատմությունը գալիս է դեռ հին ժամանակներից: Քաղաքում հայտնի գեներալը, ով վախ և սարսափ էր տարածում ամբողջ շրջանում նախաճաշին պատվիրում է փքաբլիթ: Բարեբախտաբար, թե ոչ, նրա փքաբլիթում հայտնվում է փոքրիկ խավարասեր: Պատժից խուսափելու համար խոհարարները ստում են՝ ասելով որ դա ոչ թե խավարասեր է, այլ չամիչ: Այդ օրվանից խոհարարները սկսում են փքաբլիթը չամիչով պատրաստել, հաջորդը օրը խանութում առաջանում են մեծ հերթեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







