Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:48

Լրագրողների գործունեության առնչությամբ Թագուհի Թովմասյանը Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման գործընթաց է նախաձեռնել

Լրագրողների գործունեության առնչությամբ Թագուհի Թովմասյանը Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման գործընթաց է նախաձեռնել

Լրագրողին հավատարմագրած պետական մարմնին հնարավորություն կտրվի դադարեցնելու լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտի այդ կառույցի աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները: Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկա օրենսդրությամբ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող այդ հիմքերի դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: Դրա համար անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում են առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Մինասյանը:

Լրագրողական կազմակերպությունների գնահատմամբ՝ այս փոփոխությունն ազատ խոսքը լռեցնելու, լրագրողների գործունեությունը սահմանափակելու նպատակ ունի:

Վերոնշյալ օրենսդրական առաջարկը քննարկելու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է լրագրողական հանրույթի ներկայացուցիչների հետ: Նա նշել է, որ քննարկմանը չեն մասնակցում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները եւ օրինագծի հեղինակները, թեպետ մասնակցության հրավեր եղել է: Թագուհի Թովմասյանը մտահոգիչ է համարել, որ լրագրողական կազմակերպությունների հետ խնդիրը չի քննարկվել:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի համոզմամբ՝ այդ փոփոխությամբ պետական մարմինները կարող են կամայական որոշումներ կայացնել: Նրա կարծիքոբվ՝ նախագծում պետք է հստակ սահմանվեն հավատարմագրման հիմքերը, որ լրագրողի համար իր վարքագիծը կանխատեսելի լինի եւ իմանա, թե որ դեպքում կարող է զրկվել հավատարմագրումից:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝ սա իրականացվող փուլային գործընթացի մի մասն է: Նա հավելել է, որ առաջարկվող կարգավորումը որեւէ աղերս չունի միջազգային մոտեցումների հետ: Աշոտ Մելիքյանը կարծիք է հայտնել, որ հավատարմագրումից զրկում կամ դադարեցում չպետք է լինի մեր օրենսդրության մեջ:

Խոսելով պետական մարմինների գործունեության սկզբունքային տարբերությունների մասին՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշել է, որ հավատարմագրումը նպատակահարմար է միայն Ազգային ժողովում՝ հաշվի առնելով այդ կառույցի գործունեության առանձնահատկությունները, հատուկ պահպանման ռեժիմը: Զեկուցողը կարեւորել է ԱԺ հավատարմագրման կարգում ինքնակարգավորման մեխանիզմների ներառումը, աշխատակազմի եւ լրագրողների երկխոսությունը: Նշվել է, որ հավատարմագրված լրագրողներն իրենց շարքերից պետք է ընտրեն կարգի խախտման հարցերով զբաղվող մարմին: Նա հավելել է, որ կարգը պահպանելու պարտավորություններ պետք է ունենան ոչ միայն լրագրողները, այլ նաեւ՝ պատգամավորները եւ կարծիք հայտնել, որ պետք է լուծվի Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի գործունեության հարցը:

Լրատվամիջոցների խմբագիրներն ու ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են հայտնել օրինագծի կարգավորումների առնչությամբ, կարեւորել մասնագիտական կազմակերպությունների հետ հարցի մանրամասն քննարկումը: Կարծիք է հնչել, որ կարգավորումը չի համապատասխանում Սահմանադրության դրույթներին եւ հակասում է մեր երկրի վավերացրած միջազգային պարտավորություններին: Օրենսդրական խնդիրների լուծման համատեքստում կարեւորվել է լրագրողական կազմակերպությունների եւ պետական կառույցների արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է եղել հավատարմագրման ներկա գործընթացի արդյունավետության հարցին:

Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կարեւորել է էթիկայի նորմերի երկկողմ պահպանումը եւ տեղեկացրել, որ նախաձեռնել է Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման գործընթաց: Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր խմբագրություն պետք է մշակի եւ հրապարակի էթիկայի այն կանոնները, որոնց հենց ինքն է հետեւելու: «Սա ինքնակարգավորման լավագույն միջոցն է»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Թագուհի Թովմասյանն առաջարկել է ստորագրահավաք կազմակերպել, դիմել հեղինակներին՝ խնդրելով հետ վերցնել նախագիծը, ինչպես նաեւ դիմել Կառավարությանը՝ բացասական եզրակացության խնդրանքով: Հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ քննարկումների արդյունքում պետք է գտնել երկու կողմի համար ընդունելի տարբերակ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+