Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+4°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:30
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա

Վահագն Տատրյանն իր կյանքի մեծ մասը նվիրեց ցեղասպանությունների և հատկապես հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ճանաչված գիտնական, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ։

Այս մասին տեղեկատվություն է տարածել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Խոր վշտով տեղեկացա ճանաչված գիտնական, հայոց ցեղասպանության նշանավոր հետազոտող, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան մասին»,- նշել է ՀՀ նախագահը։

Վահագն Տատրյանը ծնվել է հայոց ցեղասպանությունից տասը տարի անց, Ստամբուլում: Եվ, թերևս, պատահական չէր, որ նա իր կյանքի մեծ մասը նվիրեց ցեղասպանությունների և հատկապես հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը՝ իր հեղինակած արժեքավոր մենագրություններով ու աշխատություններով մեծ ներդրում ունենալով հայոց ցեղասպանության միջազգայնացման և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի գործում:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Վահագն Տատրյանը գիտնական էր՝ այդ բառի ամենալայն իմաստով։ Նա Բեռլինի համալսարանում ուսումնասիրել էր մաթեմատիկա, Վիեննայի համալսարանում՝ պատմություն, այնուհետև` միջազգային հարաբերություններ Ցյուրիխի համալսարանում, իսկ արդեն Չիկագոյի համալսարանում՝ սոցիոլոգիա: Մայրենի հայերենից բացի հրաշալի տիրապետելով ժամանակակից թուրքերենին և օսմաներենին, ինչպես նաև գերմաներենին, անգլերենին և ֆրանսերենին՝ Տատրյանը տարբեր երկրների արխիվների ուսումնասիրմամբ գիտական շրջանառության մեջ դրեց նոր փաստաթղթեր հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ի թիվս այլ պարգևների՝ 2009թ. Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ծանրակշիռ վաստակի համար նա արժանացել է Հանրապետության նախագահի մրցանակի:

«Դոկտոր Տատրյանին ճանաչել եմ ոչ միայն որպես փայլուն գիտնականի, այլև միջազգային հարաբերությունների ոլորտի հրաշալի մասնագետի և մարդու, ում հետ շփվելը պատվաբեր էր և ուսանելի: Այդ հիշողությունները և նրա հիշատակը միշտ վառ կմնան նրան ճանաչողների և նրա վաստակը գնահատողների մեջ:

Անկեղծ ցավակցություններս եմ հղում Տատրյանների ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+