Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:31

Նոր դելֆինարիում Գյումրիում

Շուտով Գյումրի այցելելու ևս մեկ առիթ կլինի. Գյումրիում իր դռները կբացի դելֆինարիումը: Սոչիում արհեստական ակվարիումում ծնված ու մեծացած 12 և 9 տարեկան Սաշան ու Քսյուշան սևծովյան աֆալին տեսակի դելֆիններ են: Նրանց հետ Գյումրի է բերվել նաև 5 տարեկան հյուսիս-ծովային ծովառյուծը՝ Զայան: 300 նստատեղ ունեցող դելֆինարիումն արդեն պատրաստ է, իսկ կենդանիների հետ վերջին պարապմունքներն են անցկացնում: Այս մասին հայտնում է Արմենպրեսը։

Դելֆինարիումը գյումրեցի ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանի ներդրումային ծրագիրն է հարազատ քաղաքում: Նա նմանատիպ դելֆինարիումներ ունի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Իրանում:

«Դելֆիններն ապրում են, այսպես կոչված, արհեստական, բայց ծովի ջրի բաղադրությանը շատ մոտ ջրում, որի թթվայնությունը, աղի տոկոսայնությունն ամբողջությամբ համապատասխանում են ծովի ջրին: Այստեղ 600 խորանարդ մետրից ավելի ջուր ունենք: Յուրաքանչյուր դելֆինի համար նախատեսվում է 200-250 խմ տարածք:

Մենք ռեզերվային լողավազան ունենք նրանց բուժման և հատուկ պահելու համար: Դելֆինների համար ստեղծված են բոլոր պայմանները: Սննդով ևս ապահովված են»,- նշել է «Ույուտ» դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գևորգյանը՝ հավելելով, որ բացի շոու ծրագրից, հատուկ դելֆինաթերապիա է կազմակերպվելու բոլոր ցանկացողների համար: Պատասխանատուները նաև վստահեցնում են՝ մուտքի արժեքը 3-5 հազար դրամից ավելի չի սահմանվի, իսկ մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար կլինի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+