Խաչատուրյան քույրերին օգնելու համար Մոսկվայում բարեգործական համերգ կանցկացվի: Ինչպես հայտնում է Esquire-ը, համերգը կկայանա «Бумажная фабрика» ակումբում: Համերգի ընթացքում հնչելու են Pussy Riot- ի, «Созвездие Отрезок»-ի, «Ритуальные услуги»-ի և այլ երաժիշտների կատարումները:
Համերգի շրջանակներում նախատեսվում է բաց նամակ գրել իրենց հորը սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին և գումար հավաքել քույրերի հետ աշխատող մասնագետներին՝ հոգեբաններին ու փաստաբաններին վարձատրելու համար։
Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերը՝ Անգելինան, Քրիստինեն և Մարիան մեղադրվում են Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ («Մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ սպանություն») Միխայիլ Խաչատրյանի դիտավորյալ սպանության մեջ, ով իր դուստրերին բռնության էր ենթարկել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







