Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ մասնակցում է Հայաստանում ռուսների կողմից հիմնադրված բարի բացմանը:
«Եկել ենք նոր բարի բացմանը` հիմնադիրները ռուս են»,-գրել է Քերոբյանը:
Ինչպես հայտի է, ռուս-ուկրաինական պատերազմի և արևմտյան պատժամիջոցների ֆոնին ռուսաստանյան բազմաթիվ ընկերություններ ու ռուսաստանցիներ ցանկանում են տեղափոխվել Հայաստան։ Ավելի վաղ Վահան Քերոբյանը հայտնել էր, որ մոտ մեկ տասնյակ ընկերություններ արդեն տեղափոխվել են փաստացի, և մի քանի ընկերություններ էլ ճանապարհին են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







