ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի հայկական հեղափոխությանը նվիրված Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։
Վարչապետը հույս է հայտնել, որ ֆիլմը միջազգային հաջողության կհասնի՝ մեծացնելով Հայաստանի և հայ ժողովրդի ճանաչելիությունն ամբողջ աշխարհում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







