Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր Ֆեյսբուքյան կայքէջում հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է․
«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան- Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել»։
Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ հնարավոր է տրամադրվի պահուստային օդանավ։
Թարմացված
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 23:26 «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռի Երևան — Մոսկվա NGT 928 չվերթի ուղևորները մեկ այլ օդանավով տեղափոխվել են Մոսկվա: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







