Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ։
Շինարարական աշխատանքների հետևանքով նշված ճանապարհահատվածը մինչև նոյեմբերի 10-ը ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մինչև նոյեմբերի 11-ը երթևեկությունը կիրականացվի Մ-17՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան և Մ-17՝ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի այլընտրանքային ճանապարհներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







