Թեև Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։
Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։
ՀՀ Անվտանգության խորհուրդն էլ Ադրբեջանին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում։ Նրանցից հետաքրքրվել ենք, թե այս իրավիճակում հնարավո՞ր են համարում ադրբեջանցիների հետ խաղաղության պայմանագիր կնքելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







