Սեպտեմբերի 28-ին Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. իրար են բախվել երեք ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ իրար են բախվել «Opel Astra G Universal» (վարորդ՝ Յուրա Հ., ծնված 1972 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Աշոտ Մ., ծնված 1958 թ.) և «Mercedes E200» (վարորդ՝ Վահագն Ղ., ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Մարիամ Ս.-ն (ծնված 1993 թ.), տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







