Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Արենի գյուղում տեղի է ունեցել գինու ամենամյա ավանդական փառատոնը, որն անցկացվում է հոկտեմբերի առաջին շաբաթ օրը:
Արենի գյուղը գտնվում է լեռնային կիրճում՝ Նորավանքի ամենագեղեցիկ վանական համալիրից ոչ հեռու։ Հնամենի այս վանական համալիրն, ի դեպ, կառուցվել է XIII—XIV դարերում Արփա գետի նեղ, ոլորուն կիրճի ստորոտում։
Հյուրերն ու զբոսաշրջիկներն այստեղ տեսնում են գեղատեսիլ բնապատկերներ, իսկ փառատոնի մասնակիցները վայելում են համեղ գինի, շամպայն, տնական մթերքներ, ավանդական պանիր և, իհարկե, հայկական ավանդական քաղցրավենիք՝ գաթա, փախլավա, չորացրած մրգերի անուշահամ լայն ընտրանի և լեռնային մեղր:
Գինու փառատոնն իրենից ներկայացնում է ոչ միայն գինու ավանդական համտեսման, այլև ժողովրդական երաժշտության և պարի, հյուրերի հետ համատեղ գինու պատրաստման վայելք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







