Այս օրերին Երևանը շնչում և արտաշնչում է ՏՏ միջոցառումներով․ Երևանում այսօր մեկնարկող ՏՏ միջազգային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ ընթանալու է «Դիջիթեք Էքսպո 2019» ՏՏ խոշորագույն ցուցահանդեսը Հայաստանում։
«Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը անց է կացվել Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում։ Այս մասին հայտնում է ՀՀ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել Դիջիթեքի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Դիջիթեքի ավանդական պլատինե հովանավոր Ucom ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Դիջիթեք ցուցահանդեսը կազմված է կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցություն և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն բաժիններից:
Ցուցահանդեսի մասնակից ընկերություներ են Ucom, VMware, VOLO, Instigate, Early one, InOne, HackTech, Mtech, TCO և մի շարք այլ ընկերություններ, նրանց թվին են դասվում նաև «Արմաթ» կրթական ցանցի շուրջ 280 դպրոցների սաներ ու ստարտափեր:
Աղբյուրը հայտնում է, որ Դիջիթեք ցուցահանդեսին մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 100-ն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







