ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Համաձայան հաղորդագրության՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով։
Համաձայն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի՝ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանին վիրահատեն։
«Չի բացառվում, որ առաջիկա օրերին Ռոբերտ Քոչարյանը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հետազոտության համար «Իզմիրլյան» ԲԿ էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







