Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի վիճակին և ձմռանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:Խոսելով հասարակական տրանսպորտի մասին՝ քաղաքապետը մասնավորապես նշել է. «Հանրային տրանսպորտը առաջնայնություն ունեցող տրանսպորտային միջոց է, իսկ մեզ մոտ հիմա հակառակն է: Մեկ հոգի նստած է ղեկին, և ինքը երբեք չի տալիս ճանապարհ ավտոբուսին կամ տրոլեյբուսին, որը տեղափոխում է 35-40 ուղևոր: Այս մտածելակերպը պետք է փոխվի»,- նշել է քաղաքապետը:
Հայկ Մարությանը նաև հանձնարարական է տվել օր առաջ հասարարական տրանսպորտի անվադողերը փոխարինել ձմեռայիններով:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտին են մոտենում ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ջրցան բոլոր մեքենաները կահավորվել և վերափոխվել են աղցանների: Ձնամաքրման համար նախատեսված 11 տրակտորները պատրաստ են շահագործման: Պահեստավորվել է 1300 տոննա աղ և 3000 տոննա ավազ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







