Գոհար Վարդանյանը հողին կհանձնվի իր ամուսնու և զինակցի՝ Գևորգ Վարդանյանի կողքին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»
Խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 29-ին, Մոսկվայում Տրոեկուրովյան գերեզմանատանը: Գոհար Վարդանյանը հողին կհանձնվի իր ամուսնու և զինակցի՝ Գևորգ Վարդանյանի կողքին:
Նշենք, լեգենդար հետախույզի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է ուղարկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ Գոհար Վարդանյանը մահացել էր նոյեմբերի 25-ին՝ 94 տարեկան հասակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







